26.1 C
Yerevan

Հայաստանը մասնակցում է Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմին

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...

Տաջիկստանի վարչապետի տեղակալը հուլիսի 12-ին երկրի նախարարների հետ հանդիպում կունենա Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի բարձր պաշտոնյաների հետ` ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը՝ զարգացման այս ձեռքբերումներն ավելի լավ պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Նրանց կմիանա Ռոբերտ Գլասերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակներ և գործընկերներ զարգացման տարբեր ոլորտներից, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններից:

Այս կարևոր քննարկումը հիմնված կլինի առաջարկությունների վրա՝ ինչպես տարածաշրջանում իրականացնել Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների 2015-2030թթ. շրջանակային ծրագիրը: Սենդայի ծրագիրը մարդկային կյանքեր փրկելու և նրանց բարեկեցությունն ապահովելու համար անցած տարի կառավարությունների կողմից ընդունված գլոբալ ծրագիր է: Եթե այն արդյունավետորեն իրականացվի Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, տարածաշրջանը կունենա ավելի դիմակայուն ապագա:

Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի բացմանը Հայաստանից զեկուցմամբ հանդես կգան Բնապահպանության նախարարի խորհրդական Սարգիս Ղազարյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ (Աղետների ռիսկերի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի համակարգող) Նիկոլայ Գրիգորյանը, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի փոխտնօրեն Արա Բարսեղյանը և ԿԳՆ Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...