Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը գտնվում է քաղաքական «կաթվածահար» վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը: Նա կոչ է արել անվտանգության խորհրդին աջակցություն ցուցաբերել մերձավորարևելյան քառյակին` ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, կարգավвրման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար:
Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին «քառյակի հետ անհապաղ վերսկսել երկխոսությունը»:
«Հանուն խաղաղության կողմերը պետք է գնան անհրաժեշտ փոխզիջումների: Միաժամանակ տարածաշրջանի պետությունները և միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշումը գործադրեն կողմերի նկատմամբ»,- ասել է Բան Կի-Մունը: Նա նաև ընդգծել է, որ խաղաղությանը հասնելու անհաջողությունները խթանում են ծայրահեղականությունը տարածաշրջանում: