Կայացել է Աբրահամ-Լիհաուգ հայացքների մենամարտը

Նմանատիպ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուզը հուլիսի 16-ին մենամարտելու են Բեռլինում։ Այսօր Կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտն ու մամուլի ասուլիսը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը, և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ-Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:
Մենամարտը ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Երևանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը՝ ժամը 00:50-ին):
Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի
Հետևեք մեզ նաև Telegram-ում