30.1 C
Yerevan

Հյուսիս-հարավ ծրագրի կառուցապատող իսպանական ընկերության հետ պայմանագիրը լուծարելու պատճառ չկա. Փոխնախարար

Նմանատիպ

«Կախովսկայա» ՀԷԿ-ը անցել է ջրի տակ․ Տեսանյութ

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի...

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

Իսպանական Corsan Corviam ընկերությունը աշխատանքների անբավարար որակի համար տուգանքներ է վճարել, սակայն նրա հետ պայմանագիրը լուծարելու պատճառ չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը` անդրադառնալով Հյուսիս-Հարավ ծրագրի Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքների տեմպերի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի դժգոհության մասին հարցին: Ըստ Առաքելյանի՝ 1-ին տրանշի շրջանակում` Երևանից Արտաշատ ու Աշտարակ, ընկերությունը Տրանսպորտի նախարարության` ճանապարհի հավասար հարթության վերաբերյալ դժգոհությունների պատճառով հետ է վճարել 70 մլն դոլարից 6 մլն դոլարը:

«Բայց այդ շեղումները պայմանագրի սահմաններում էին եւ կարգավորվում էին դրանով, համապատասխան տուգանքի գանձմամբ: Վարչապետը երկու անգամ եղել է Աշտարակ-Թալին ճանապարհային հատվածում, որտեղ շինարարություն է ընթանում 2-րդ տրանշի շրջանակում: Նրան չի բավարարել աշխատանքների տեմպը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ դանդաղումները հիմնականում կապված են ենթակապալառուների &nbs p;պայմանագրերի հետ:

Հարցին՝ արդյոք Հայաստանը Զարգացման Ասիական Բանկին (շինարարության վարկատուին) անբարեխղճության տուգանքներ է վճարում ծախսված միջոցների հետ կապված ուշացման համար, Առաքելյանը նշեց, որ նման բան նախատեսված չէ:

spot_imgspot_img