«Ման․ Յունայթեդն» առաջին մարզումն է անցկացրել Չինաստանում (ֆոտոշարք, տեսանյութ)
20/07/2016 18:16
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները 2016-17թթ․ մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում ուսումնամարզական հավաք են անցկացնում Չինաստանում։ Ժոզե Մոուրինյուի սաների՝ հավաքի առաջին մարզումից որոշ լուսանկարներ և տեսանյութ ներկայացված են ձեր ուշադրությանը։
Հիշեցնենք, որ Չինաստանի հավաքի շրջանակում առաջին ստուգողական հանդիպումը «կարմիր սատանաներն» անցկացնելու են հուլիսի 22-ին, մրցակիցը Դորտմունդի «Բորուսսիան» է։