Բարի լուր. Երևանում եռյակ է ծնվել

Փետրվարի 6-ի առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է մանկաբարձ, գինեկոլոգ բժիշկ Դավիթ Աբովյանը: Երիտասարդ ծնողները 10 տարվա անպտղությունից հետո արտամարմնային բեղմնավորմամբ երեխա են ունեցել՝ տղաներ։

Երեխաներից մեկի քաշը 1կգ 830 գ է, երկրորդինը՝ 1 կգ 770գ, մյուսը՝ 2 կգ 190գ: Ծնողները երեխաներին անվանել են Հովհաննես, Ալեքս և Էդմոնդ:

Բժիշկը նշել է, որ թե՛ երեխաների, թե՛ մոր վիճակը լավ է, մի քանի օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում