Ռենոն պայմանագիր է կնքել Հյուլկենբերգի հետ
15/10/2016 11:52

Նմանատիպ
«Ռենոն» պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Ֆորս Ինդիայի» ավտոարշավորդ Նիկո Հյուլկեբերգի հետ: Պայմանագիրն ուժի մեջ է մտնելու Ֆորմուլա 1-ի 2017 թվականի առաջնությունից և նախատեսված է լինելու մի քանի տարով:
Հյուլկենբերգը «Ֆորս Ինդիայի» կազմում անցկացրել է 5 տարի, ինչպես նաև 1 մրցաշրջան հանդես է եկել «Զաուբերում»:
Ֆորմուլա 1-ի ընթացիկ մրցաշրջանում գերմանացին վաստակած 54 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում