Բլոգերը կոչ է արել Ազատության հրապարակի մաքրման միջոցառում նախաձեռնել

Բլոգեր Բայանդուր Պողոսյանը Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կոչ է արել ավել առնել և նախաձեռնել հրապարակի մաքրման միջոցառում:

«Ես այս պահին իմ հետ ավել եմ բերել և խնդրում եմ, որ ինձնից սկսած այստեղ յուրաքանչյուր ներկա գտնվողը ավլի իր կողքի տարածքը: Խաչմերուկի մոտ կա տնտեսական խանութ, խնդրում եմ գնացեք ավել առեք և նախաձեռնեք ակցիան»,- հայտարարել է բլոգերը՝ սկսելով ավլել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում