Ր.Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել դեսպանների հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը:

Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում