Հրազդանցի զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
22/02/2013 18:55
Նմանատիպ
ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում նախօրեին տեղի է ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանի մահվան փաստի կապակցությամբ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը: 21-ամյա զինծառայող Կարեն Հակոբյանը Հրազդան քաղաքի բնակիչ է:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քր. Օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի’ «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում