Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանին
Նմանատիպ
Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ձեր իմաստությունը, անկոտրում կամքն ու վճռականությունը, անձնուրաց նվիրվածությունը Հայրենիքին և հայ ժողովրդին՝ անգնահատելի են լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգնած մեր երկրի համար:
Ուզում եմ մաղթել Ձեզ քաջառողջություն, ուժ և եռանդ՝ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր ամենօրյա դժվարին աշխատանքում նորանոր հաջողությունների հասնելու համար»,-ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում՝ ստորագրությանը կից ձեռագիր մակագրությամբ՝ «սրտագին շնորհավորանքներով և մինչ շատ շուտով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում