Փոխոստիկանապետն ուսանողներին զգուշացրել է հնարավոր պատասխանատվության ենթարկվելու մասին
Նմանատիպ
Այն բանից հետո, ինչ դասադուլ անող ուսանողների առջև այդպես էլ չբացվեցին Տնտեսագիտական համալսարանի բակի դռներ, ուսանողները «Ամոթ» և «Ազատություն» կոչերով շարժվել են դեպի Բժշկական համալսարան:
Բժշկական համալսարանի ուսանողներից մեկը ցատկել է փակ դարպասի վրայով, բուռն ողջույններով միացել ցուցարարներին:
Հաջորդ կանգառը ԵՊՀ տնտեսագիտության, պատմության, աստվածաբանության, մշակութաբանության ֆակուլտետների մասնաշենքն էր, որտեղ նույնպես մի քանի ուսանողներ միացել են:
Դասադուլի մասնակցողների թիվն աստիճանաբար ավելանում է և արդեն անցնում է հազարը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մասնակիցներին զգուշացրել է, որ նրանք օրենք են խախտում, և շարունակելու դեպքում հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն ցույցի կազմակերպիչները:
«Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»,- նշել են ակցիայի մասնակիցները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում