Ր.Հովհաննիսյանը պահանջել է Քաջարանի քաղաքապետի հրաժարականը
Նմանատիպ
Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջարանում հանդիպման ժամանակ ասել է, թե Բարևի հեղափոխությունն է Քաջարանում:
Ըստ որոշակի տեղեկությունների՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները զգուշացվել են տնօրինության կողմից հանրահավաքին չմասնակցելու համար, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից, հաղորդում է Lurer.com-ը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Քաջարանում հանդիպման էր եկել մոտ 50 քաղաքացի: Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվեց Քաջարանի քաղաքապետարան, որտեղ հանդիպեց քաղաքապետին: Հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց քաղաքապետի հրաժարականը և նշեց, որ Սյունիքի մարզպետի հրաժարականից հետո հրաժարական է տալու նաև հենց ինքը: Ի պատասխան դրան՝ քաղաքապետը նշեց, որ այս արդյունքներն էլ, որ գրանցվել են, չլսված են։ Որքան ձայն ստացել է ընդդիմության ներկայացուցիչը այս անգամ, չի ստացել և ոչ մի ընդդիմության ներկայացուցիչ նախորդ տարիների ընթացքում:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվել է Կապան, որտեղից էլ պատրաստվում է պահանջել Սյունիքի մարզպետի հրաժարականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում