ԵԽ նախարարների կոմիտեի ծրագրին ծանոթանալու համար Հայաստան կայցելի ԵԽ գլխավոր քարտուղարը
01/03/2013 12:14
Նմանատիպ
Հայաստանն այս տարվա մայիսից կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ կապակցությամբ ԵԽԽՎ նախագահական կոմիտեի, բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստերը Երևանում կանցկացվեն մայիսի 29-31-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ նշել էր, որ դա շատ պատվավոր և պատասխանատու առաքելություն է. «Մենք նախապատրաստում ենք այդ ժամանակաշրջանի մեր առաջնահերթությունները, համապատասխան ծրագիր է մշակվում, որը կներկայացվի ապրիլին»:
Ծրագրին ծանոթանալու նպատակով ապրիլին Հայաստան կայցելի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում