Սալբի Ղազարյանը հրաժարվել է ԱԱԾ-ում ցուցմունք տալուց
01/03/2013 16:45
Նմանատիպ
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է և նա, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը։
Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, Սալբի Ղազարյանն այսօր՝ ժամը 14-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչության վարույթում է քննվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում