ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
01/03/2013 20:01
Նմանատիպ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սելիմի լեռնանցքը փակ է Գեղարքունիքի մարզի կողմից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում