Երևանի քաղաքապետարանն արտոնել է Ր.Հովհաննիսյանի հանրահավաքները
02/03/2013 13:09
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝ մարտի 11-ից մինչև մարտի 25-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 16-ին, 17-ին, 23-ին և 24-ին, իրազեկման համաձայն, հավաքները կկայանան ժամը 15:00-ից 19:00, իսկ մնացած օրերին՝ ժամը 16:00-ից 19:00:
Հետևեք մեզ նաև Telegram-ում