Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե մինչ մարտի 5-ը Սերժ Սարգսյանը ինձ հրավիրիր իր գրասենյակ, ես կգնամ»

Հայաստանի Հանրապետության բոլոր պետական գրասենյակները հետայսու պատկանում են ժողովրդին: Հետևաբար, եթե որևէ մեկը մինչ մարտի 5-ը ինձ հրավիրի իր գրասենյակ՝ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, ես կգնամ այդ գրասենյակ, որովհետև այն այլևս պատկանում է ժողովրդին: Այս մասին քիչ առաջ «Ազատության» հրապարակում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հավաստիացրեց, որ մինչ ապրիլի 9-ը, թեկուզ և իր կյանքի գնով, հայ ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը: «Այլևս վախը հաղթահարված է», – վստահեցրեց ընդդիմության առաջնորդը և հայտարարեց, որ այլևս «Ժառանգություն» կուսակցություն չկա: «Այն խոնարհել է իր դրոշը ժողովրդի առջև, այն դարձել է ժողովուրդ: Ես կոչ եմ անում բոլոր կուսակցություններին խոնարհել իրենց դրոշները և միանալ ժողովրդին», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում