Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅ Դաշնակցության եւ «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ
03/03/2013 23:18
Նմանատիպ
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները: Այս մասին տեղեկացնում է նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի շտաբը:
Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվեցին ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը եւ մտահոգությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում