Դասադուլ անող ուսանողները պահանջում են անհապաղ հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնականին
04/03/2013 11:20
Նմանատիպ
Դասադուլ հայտարարած մի խումբ ուսանողներ և ակտիվիստներ շարունակում են իրենց ակցիան ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց:
Նրանց այսօրվա հրատապ պահանջն է հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Դասադուլավորները նպատակ ունեն այս շաբաթ ևս շարունակել պայքարը նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Դասադուլի մասնակիցնեն այսօր ակցիա կանցկանցնեն նաև Սահմանադրական դատարանի մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում