Արթուր Բաղդասարյանը կարող է դադարեցնել կուսակցական գործունեությունը
05/03/2013 10:07
Նմանատիպ
«Օրինաց երկիր» կուսակցությունը լուրջ բարեփոխումների շեմին է կանգնած: Ինչպես հայտնի է դարձել Times.am-ին, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է ստանձնել ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնը: Սա նշանակում է, որ նա ստիպված կլինի դադարեցնել իր կուսակցական գործունեությունը:
Ներկայումս ՕԵԿ վերնախավում քննարկվում է կուսակցության նոր առաջնորդ ընտրելու հարցը: Որպես թեկնածուներ կարող են հանդես գալ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և այլ ակտիվիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում