«Ազատության» հրապարակը պատրաստվում է հանրահավաքի (ուղիղ միացում)
05/03/2013 16:21
Նմանատիպ
Երևանի «Ազատության» հրապարակում շուտով կսկսվի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հրավիրած հերթական հանրահավաքը: Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կազմակերպել էր տեղական «հանրաքվե», որի արդյունքում որոշվել էր այսօր հրապարակ հրավիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ընդդիմադիր գործիչները պահանջում են հիշատակված պաշտոնյաների հրաժարականը:
Նշենք, որ մեր կայքում նույնպես կարող եք հետևել հանրահավաքի ընթացքին: «Ազատության» հրապարակից ուղիղ հեռարձակումը կսկսվի երևանյան ժամանակով ժամը 17:00-ին:
Ձեզ ենք ներկայացնում «Gala TV»-ի մեր գործընկերների կազմակերպած հեռարձակումը:
Watch live streaming video from tvgala at livestream.com
Հետևեք մեզ նաև Telegram-ում