Ռուբեն Ջաղինյանի նշանակումն ու Հանրայինի դժգոհությունները
06/03/2013 08:34
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, թե Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ծանր են տարել: Նրա հետ շատերն են առնչություն ունեցել եւ հիմնականում կարծում են, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, ուստի հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք սկսել են «ճամպրուկները հավաքել»:
Ջաղինյանի ընտրությունը խոսում է նաեւ այն մասին, որ Հանրայինում ոչինչ չի փոխվելու՝ նա շարունակելու է պահպանել Ալիկ Հարությունյանի «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Գեւորգ Ալթունյանը՝ նախագահականի անմիջական ղեկավարման ներքո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում