Երևանում հանք կշահագործվի
06/03/2013 10:02
Նմանատիպ
«Վարդենիսի քարհանք վարչություն» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ողջաբերդի անդեզիտաբազալտային հանքավայրի շահագործման նախագիծը: Այս հանքավայրի (Լեսնոյե տեղամաս) առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Երևանի վարչական սահմաններում (Ջրվեժի մոտ): Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, այսինքն՝ տեղի են ունենալու պայթեցումներ, առաջանալու են փոշու կուտակումներ: Ըստ նախագծի՝ փոշու կուտակումները նվազագույնի հասցնելու համար հանքի տարածքը օրական մի քանի անգամ կջրցանվի: Հայկական ժամանակ
Հետևեք մեզ նաև Telegram-ում