«Բարև զորավար». Ր.Հովհաննիսյանը հեռախոսով ողջունել է ոստիկանապետին
06/03/2013 15:23
Նմանատիպ
Իջևանում ոստիկանությունը փորձել է ցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը՝ հայտարարելով, որ այն արտոնված չէ: Բացատրություն ստանալու նպատակով Ր.Հովհաննիսյանը զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Ոստիկանապետ, բարև զորավար, ես ուզում եմ բարև ասել ժողովրդին, բայց թույլ չեն տալիս. ասում են՝ ձեր հրահանգն է, ուզում եմ իմանալ իրո՞ք այդպես է»,- մասնավորապես ասել է «Ժառանգության» առաջնորդը:
Հեռախոսազրույցից հետո Ր.Հովհաննիսյանը չի ցանկացել լրագրողներին հայտնել, թե ինչ է ասել ոստիկանապետը՝ հորդորելով հարցնել հենց Վլ. Գասպարյանից:
Այնուհետև ժողովրդին ողջունելիս, Ր.Հովհաննիսյանն ասել է. «Իրականում մենք 60 տոկոս ենք ստացել, բայց մենք թվաբանություն չենք անում, մենք հաղթել ենք: Մենք միասին գնալու ենք ոչ թե մինչև վերջ, այլ մինչ հաղթանակ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում