ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խումբն ընդլայնվել է
06/03/2013 16:42
Նմանատիպ
Մարտի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը: Նախաձեռնող խումբն ընդլայնվել է, ներգրավվել են ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արա Սեդրակյանը, նկարիչ Նորայր Այվազյանը, կոնֆլիկտաբան Արտակ Այունցը, ՀԻՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Արամազդ Ղալամքարյանը և Եվա Թովմասյանը:
ՀԱԿ-ից հայտնում են, որ հավաքի ընթացքում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի նախապատրաստման հետ կապված հարցեր: Որոշվել է համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ ներկայացուցիչներին՝
- Լևոն Զուրաբյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող)
- Զոյա Թադևոսյան («Ժողովրդի իշխանություն» քաղաքական-հասարակական նախաձեռնության ղեկավար)
- Անահիտ Եղոյան («Հայոց հայրենիք» կուսակցության փոխնախագահ)
- Գագիկ Ջհանգիրյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ)
- Ավետիս Ավագյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ)
- Արման Մուսինյան (ՀԱԿ մամլո խոսնակ)
- Վահագն Խաչատրյան (ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի նախագահ)
- Ավետ Պողոսյան
- Արեգ Գևորգյան: