Ֆելիքս Ցոլակյանն այսօրվանից Շիրակի մարզպետն է
07/03/2013 12:32
Նմանատիպ
ՀՀ կառավարության որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց այս մասին եւ շնորհավորեց նորանշանակ մարզպետին:
Հիշեցնենք, որ Ֆ.Ցոլակյանը զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
Նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը պաշտոնից ազատվել էր օրեր առաջ իր դիմումի համաձայն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում