Ս. Սարգսյան. «Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ»
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի փոխայցելությունները:
Նախարար Իրակլի Ալասանիան ՀՀ նախագահին տեղեկացրել է իր հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Վկայակոչելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության մոտեցումներն ու որդեգրած քաղաքականությունը՝ Իրակլի Ալասանիան շեշտել է, որ Վրաստանի առաջնահերթությունների մեջ է եղբայրական Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ զարգացնելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում