Ռուբեն Հակոբյանի դեմ քրգո՞րծ են հարուցելու
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, թե Գյումրիի 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է ունեցել նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել. ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել էր ոստիկանությանը, վերջինս էլ «գործը» փոխանցել է ՀՔԾ-ին:
Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երեւան’ բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաեւ այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը. «Ես ներկա չեմ եղել բուն միջադեպի պահին, ինձ կանչել էին հարցնելու, թե ինչու էի գնացել տեղամաս»:
Հասկանալի է, որ «Ժառանգության» փոխնախագահի «մասնակցությամբ» գործը կկոնսերվացվի եւ կամ ընթացք կտրվի’ կախված «Ժառանգության» հետընտրական պահվածքից: Մենք չկարողացանք ճշտել’ Ռուբեն Հակոբյանը ե՞ւս կանչվել է ՀՔԾ, թե՞ ոչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում