Ռունին կմնա Մանչեսթերում
08/03/2013 18:15
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է երեկ տարածվածայն տեղեկությունները, թե թիմի հարձակվող Ուեյն Ռունին ամռանը տրանսֆերի կհանվի:
«Նա կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Խոստանում եմ: Իմ և Ռունիի միջև ոչ մի խնդիր չկա, դա հիմաություն է: Ռունին հասկացել է, թե ինչու «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ չէր ընդգրկվել մեկնարկային կազմում: Մենք նման կերպ ենք վարվել տակտիկական նկատառումներով», – շոտլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում