Հ. Աբրահամյան. «Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին»
11/03/2013 22:36
Նմանատիպ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Ցավակցական նամակում մասնավորապես ասվում է.
«Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին:
Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով հայկական կերպարվեստի ավանդույթները, մեծ ներդրում ունեցավ նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում:
Հայտնում եմ իմ վշտակցությունը Հակոբ Հակոբյանի բոլոր հարազատներին եւ մերձավորներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում