Ռոբերտո Կառլոս. «Բարսելոնան» կհաղթի
Նմանատիպ
Այսօր կեսօրին «Միլանի» օդանավը վայրէջք է կատարել Բարսելոնայի «Prat» օդանավակայանում: Սակայն Պացցինին բացակայում է, քանի որ բժշկական հետազոտության արդյունքում նրա մոտ մկանային և ոսկրային կանտուզիա է հայտնաբերվել:
«Միլանի» ֆուտբոլիստները մնալու են «Juan Carlos I» հյուրանոցում ՝սպասելով «Բարսելոնայի» հետ կարևորագույն խաղին: Մինչդեռ «Բարսելոնայի» երկորդ մարզիչ Խորդի Ռոուրան հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Չավին «Միլանի» հետ խաղը գուցե պահեստայինների նստարանից սկսի, քանի որ նոր է ապաքինվել.
«Չավին կրկին մեր տրամադրության տակ է, ու դա շատ լավ նորություն է: Սակայն դեռ պարզ չէ, նա «Միլանի» հետ խաղում առաջին րոպեներից դուրս կգա դաշտ, թե՞ ոչ»,- ասել է նա:
Խաղի վերաբերյալ կանխատեսումներ է արել «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կարլոսը, ով կարծում է, որ այսօրվա խաղում «Բարսելոնան» «Միլանին» հաղթելու ռեալ շանսեր ունի. «
Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիրը «Բարսելոնայինն» է լինելու: Բանն այն է, որ նրանց դաշտի ծածկն ավելի լայն է: Այն շատ հարմար է, որ «Բարսելոնան» կարողանա հաղթել: Այնպես որ, «Միլանին» հեշտ չի լինելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում