Մեծ Եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող ֆիլմը դիտեցին Չինաստանում
Նմանատիպ
Մարտի 9-ին Պեկինի լեզվի եւ մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ տեղի ունեցավ հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեծ Եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտեցին Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաեւ Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն լեզվով եւ ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:
Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվեց նաեւ Շանհայ քաղաքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում