ԱԱԾ-ն ու ոստիկանությունը միավորվելու են
14/03/2013 09:13
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, թե իշխանության վերին օղակում շարունակվում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքները: Հիմնական փոփոխություններն առնչվելու են մաքսային եւ հարկային մարմիններին, դրանք առանձնացվելու են միմյանցից:
Նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որը նույնպես տարանջատվելու է, ինչպես նաեւ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ այս երկուսը միանալու են: Քննարկումները դեռ չեն ավարտվել, այդ իսկ պատճառով չեն բարձրաձայնվում նոր ղեկավարների անունները. Սերժ Սարգսյանն այդ մասին որեւէ մեկի հետ չի խոսում, որեւէ մեկը տեղյակ չէ, թե նա ինչ է որոշել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում