Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սելիմի լեռնանցքը կրկին փակ է
14/03/2013 11:01
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում, Սևանում տեղում է ձյուն: Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: