Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ

Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Քաղաքացիների բողոքն այն է, որ իրենց բնկարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ կառավարության նամակների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա հայտնել է, որ 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրների հարցով վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի առկա խնդիրները:

«Միջգերատեսչական հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում գրավոր կներկայացնի ուսումնասիրության արդյունքները»,- ասել է Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ քանդելու որոշումն ուներ իր  օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, ինչպես օրինակ՝ 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը:

«Գրենդել Հիլզ» ընկերության հետ 3.5 տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն՝ բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն անցել է հինգ տարի ու ոչ մի շենք չի կառուցվել, իսկ Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն էլ դրսում են մնացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում