Կսպասեն մինչև ժամը հինգը և կտեղադրեն վրանը
Նմանատիպ
Ազատության հրապարակում վրանի համար վեճը շարունակ թեժացել է:
Բանակցություններին միացել է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է խմբված մարդկանց, հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում: Իմանալով վեճի պատճառը, Ր.Հովհաննիսյանը կարճ ասել է. «Ինձ վրան պետք չէ» և նստել նստարանին:
Ռ.Հակոբյանը լրագրողներին նշեց, որ վրանի տեղադրումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:
«Մենք կարող ենք տեղադրել հիմա վրանը, բայց մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին, և չենք ցանկանում, որպեսզի լարվածություն լինի: Կսպասենք մինչև 5:00-5:30 և կտեղադրենք վրանը»,- ասաց Ռ.Հակոբյանը:
Իսկ Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին հիշեցրեց, որ 2011-ին արդեն ունեցել են այդ նախադեպը, երբ վրանը տեղադրվել էր: