ՍԴ-ն որոշեց. նախագահի թեկնածուների դիմումները մերժվում են
14/03/2013 18:49
Նմանատիպ
ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի միասնական կարգով ներկայացված դիմումները՝ անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները և «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը, գրում է Tert.am-ը:
ՍԴ-ն ղեկավարվել է ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածներով` սույն որոշումը կայացնելիս: Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի 62 Ա որոշումը, թողնել ուժի մեջ: Դատարանը հայտարարեց, որ ՀՀ սահմանադրության սույն որոշումը վերջնական է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում