Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ մեկնարկել է միջֆակուլտետային բանավեճերի առաջնություն: Բանավեճ խաղ-մրցույթը կրել է «ՌԴ-ն՝ ՀՀ-ի անվտանգության պաշտպանության երաշխիք» խորագիրը: Այն կայացել է Պալեանների անվան դահլիճում:Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը:
Ուժերն են չափել ԵՊՀ սոցիոլոգիայի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների թիմերը:
Ժյուրիի անդամների միաձայն որոշմամբ՝ հաղթանակը շնորհվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմին:
Բանավեճը բաղկացած է եղել 3 փուլից։
Առաջինում փուլում սոցիոլոգիայի ֆակուլտետի թիմը պնդել է, որ ՌԴ-ն, իրոք, հանդիսանում է ՀՀ-ի անվտանգության պաշտպանության երաշխիքը, իսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմն ընդդիմախոսել է:
Երկրորդ՝ հարց ու պատասխանի փուլում թիմերը փորձել են հարցերով անակնկալի բերել մրցակիցներին և տպավորություն թողնել ժյուրիի անդամների վրա:
Երրորդ փուլում արդեն միմյանց մասին կարծիքներ են հայտնել, դիտողություններ արել և խորհուրդներ տվել: