Բողոքի ակցիա հերթական մշակույթային կոթողի համար
Նմանատիպ
Այսօր՝ ժամը 12:00-ից մի խումբ քաղաքացիներ կհավաքվեն Մշակույթի նախարարության դիմաց՝ մի քանի օր առաջ Գառնու կամրջի վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները ստանալու նպատակով:
Հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թիվը մեկով նվազեց’ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնած «վերականգնման» արդյունքում որպես հուշարձան վերացավ Գառնու 11-13դդ միջնադարյան կամուրջը: Գամուրջի այլանդակման պատճառը դարձավ համապատասխան մարմինների անփութության, ոչ թափանցիկ գործելաոճի, կատարվող աշխատանքների անբավարար վերահսկողության, հանրային հաշվետվողականության փաստացի բացակայության, գուցե նաև որոշ կոռուպցիոն հանգամանքների առկայության պայմաններում:
Մեզ մնում է ենթադրել’ ՀՀ Մշակույթի նախարարությունը «մոռացել» է, որ դարերի ընթացքում կուտակված և մեզ հասած ողջ պատմամշակութային ժառանգությունն ունի միայն մեկ տեր’ հայ ժողովուրդը և հայ հասարակությունը, որի իրավունքն է հաշվետվություն պահանջել այդ ժառանգության պահապանից և պատասխանատվության ենթարկել իրենց պարտականություններում թերացողներին:
Հայաստանի հասարակությունը պետք է իրականացնի ամենը’ երկրում հանրային հաշվետվողականության մշակույթը հիմնավորելու համար»:
Կամակերպիչներից մեկի ֆեյսբուքյան էջում կա հետևյալ հաղորդագրությունը. «Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ակցիան չի սկսվում ու չի ավարտվում լոկ Գառնու կամրջի խնդրով. չենք գնալու լոկ պաստառ բռնելու, բողոքելու ու փակելու թեման, ԲՆԱՎ ՈՉ.
«Սկսում ենք մի գործընթաց, որտեղ հատիկ- հատիկ բարձրացվելու են նախկինում ապականված բոլոր պատմամշակութային կոթողների հարցերը (նույն Հաղարծինի համալիրից սկսած): Բարձրացվելու են նման որոշումներ կայացնողներին ու դրանք իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցերը: Պատրաստ ենք լինելու հարկ եղած դեպքում նաև դատական հայցով դիմելու գործընթացին: Բարձրացվելու է համապատասխան օղակների մասնագիտական կոմպետենտության հարցը և այլն և այլն…»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում