«Լավն է Րաֆֆին, թե ոչ, ինչ ծրագրեր ունի, ինչ քայլեր է ձեռնարկում, դա կարևոր չէ: Նա ընտրվել է որպես նախագահ»: Այս մասին Ազատության հրապարակի հանրահավաքում ասել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Նա հայտնել է, որ ինքն անձամբ քվեարկել է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին օգտին, այլ Անդրեաս Ղուկասյանի, սակայն դա այլևս նշանակություն չունի, քանի որ «կա մեծամասնության կարծիք»:
Ս.Զոլյանը նաև առաջարկել է վերստուգել քվեները՝ համոզվելու համար, որ Ր.Հովհաննիսյանն է հաղթանակ տարել. «Առաջին գործը պետք է լինի հաղթած Րաֆֆու իրավունքի հաստատումը»:
«Րաֆֆին շատ ճիշտ է գործում, սակայն առանց ժողովրդի ինքնակազմակերպման չի կարող հաջողության հասնել»,- համոզված է Ս.Զոլյանը: