0.1 C
Yerevan

Ընտրախախտումների վերաբերյալ 83 դեպք ոստիկանությունում գտնվում է քննարկման փուլում

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

ՀՀ նախագահական ընտրությունների հետընտրական փուլում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով’ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 83 դեպք:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դրանցից 17-ը վերաբերում է ընտրակաշառքներին, 25-ը’ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը’ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը’ ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը’ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 6-ը’ ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը’ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 11 այլ խախտումներ’ կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 83 ահազանգերից 43-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 40-ը’ մարզերում:

Հիշյալ 83 դեպքերից 43-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից /լրատվամիջոցներով և հեռախոսակապով/, 35-ը ստացվել են Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից և վստահված անձանցից, 5-ը’ ՄԻՊ գրասենյակից:

Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:

Նշված 83 դեպքերից 55 նյութով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 16 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել’ թողնվելով անհետևանք, 5 նյութ ուղարկվել է ՀՔԾ, որից 1 նյութ հետ է վերադարձվել և լրացուցիչ նախապատրաստումից հետո մերժվել, 2 նյութ միացվել են հարուցված քրեական գործերին, 5 նյութ, որպես նույնաբովանդակ, կցվել է ընթացիկ նյութերին, որոնցով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1 նյութով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...