Ակտիվիստ. Իմ ու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ուղղված չէ կառավարությանը
Նմանատիպ
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլի դուրս եկած ակտիվիստ Բայանդուր Պողոսյանն այսօր, ժամը 20:00-ին պատրաստվում է դադարեցնել հացադուլը:
Վերջինիս խոսքերով իր հացադուլի համար ի սկզբանե սահմանված ժամկետը եղել է 6 օր և ասյօր լրանում է այն: «Եթե պարոն Հովհաննիսյանը ճիշտ համարի, որ ես հիմա դադարեցնեմ հացադուլը, ապա կդադարեցնեմ»,- Tert.am-ին ասել է նա։
Բայանդուրի խոսքերով, իր աջակցությունը հացադուլի տեսքով կարճատև է, քանի որ վերջինս չի ցանկանում ավելորդ անհանգստություն չպատճառել Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն այն ու հանդերձ նա կոչ է անում շարժման մյուս մասնակիցներին աջակցել Րաֆֆիին և միանալ հացադուլին:
Բայանդուրը պնդում է, որ իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ուղղված չէ կառավարությանը, այլ ավելի շատ մոբիլիզացիայի կոչ է ժողովրդին։ Ակտիվիստը հույս հայտնեց, որ ժողովուրդը կգնահատի Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում