15.1 C
Yerevan

Հ. Խուրշուդյանը խոստացել է ստորագրությունների թիվն ասել հաշվարկից հետո

Նմանատիպ

Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու Արևմուտքի փորձերը ձախողվելու են. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանցի գործընկեր Արարատ...

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ազատության հրապարակում, որտեղ արդեն յոթերորդ օրն է` հացադուլ է հայտարարել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, երեկ կեսօրից ստրոագրահավաք է սկսվել: Ինչպես այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, արդեն մի քանի կիլոգրամ ստորագրահավաքի ձևաթուղթ է հավաքվել։ 

Կոնկրետ թիվ նա նշել չի կարողացել, քանի որ հաշվարկ դեռեւս չեն արել, սակայն ասաց, որ հաշվելուց հետո թվի մասին կտեղեկացվի:

Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է այն դիտարկմանը, թե ինչու ստորագրության համար նախատեսված ձևաթղթում չեն նշվում նաև անձնագրային տվյալներ, ասելով, որ սա քաղաքական գործառույթ է, այլ ոչ իրավական։

Հիշեցնենք այն տեքստի բովանդակությունը, որի տակ ՀՀ քաղաքացիները դնում են իրենց ստորագրությունը. «Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային մեր վերածննդի։ Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին՝ իր և մեր նվիրական պայքարում, ինչպես նաև մասնակցելու ս.թ. ապրիլի 9-ին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»։

spot_imgspot_img