«Ժամանակն է հաղթահարելու Իրանի և Արևմուտքի տարաձայնությունները». Իրանի արտգործնախարար
Նմանատիպ
Ստամբուլում այսօր մեկնարկում է Իրանի և «միջնորդ 5+1-ի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հերթական բանակցային փուլը, որի գլխավոր թեման է Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագիրը։
Ստամբուլյան բանցությունների անցկացման վերբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 26-27–ը Ալմա Աթայում կայացած հանդիպման ժամանակ։Ալմա Աթայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն Ստամբուլյան բանակցություննեևը կանցկացվեն երկու փուլով:Առաջին փուլում կլինեն փրձագետների հանդիպումը, որը կանցկացվի փակ դռների հետևում, իսկ երկրորդ փուլում կհանդիպեն կողմերի ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյանները: Այնուհետև նախնական պայմանավորվածություն կա, որ վերջնական բանակցությունները
տեղի կունեանա կրկին Ալմա Աթայում ապրիլի 5-6-ը: Fars news լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ
բանակցությունների ներկա արդյունքները չեն գոհացնում Իրանին, ուստի բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որ վերջնարդյունքը ձեռնատու լինի բոլոր կողմերին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և խմբում ընգրկված այլ արևմտյան պետություններ պետք է ճիշը օգտագործեն առիթը և ցուցաբերեն իրենց վստահությունը Իրանի նկատմամբ: Միաժամանակ նա լավատեսորեն է տրամադրված և հավատացած է, որ բանակցությունների վերջում ԵՄ-ը կհանի իր պատժիչ սանկցիաները Իրանի նկատմամբ:
Իրանցի դիվանագետը նշել է, որ ժամանկն է հաղահարելու Իրանի և Արևմուտքի միջև առկա տարաձայնությունները: Սակայն դիվանագետի լավատեսության համար այնքան էլ շատ հիմքրե չկան:Ըստ Hürriyet-ի գնահատականի, բանակցող կողմերի միջև եղած տարաձայնությունները բավական շատ են, իսկ նախքան Իրանում նախագահական ընտրությունների մեկնարկը ընդհանուր հայտարարի գալու հավանականությունը չնչին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում