12.1 C
Yerevan

ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացնում է պետական տեսչության բացահայտումները

Նմանատիպ

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ տուրի արդյունքները

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը: Աննա Սարգսյանը...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Իրավիճակը Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից մարտի 4-15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 2.02 միլիոն դրամի գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ 04.03-15.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում բուսական աշխարհի պահպանության ոլորտում նկատվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես, Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475 հազար դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Նույն ոլորտում Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 429 հազար դրամի ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 165 հազար դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 50 հազար դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտում հայտնաբերված խախտումների արդյունքում, Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:

Հողերի պահպանության ոլորտի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս դեպքերով Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4կգ կենդանի խեցգետինը և 5 հատ «կարաս» տեսակի ձկները սահմանված կարգով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 հատ տիրազուրկ ցանց և հոսանքի կարգավորիչ:

Բնապահպանական պետական տեսչության կողմից 04.03-15.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել շուրջ 1.15միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ տուրի արդյունքները

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը: Աննա Սարգսյանը...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Իրավիճակը Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...