Եվրոպայի հարցերը լուծենք, նոր մերը
Նմանատիպ
Ինչպես, արդեն «168 ժամը» տեղեկացրել էր, Աժ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և նույն հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանի կողմից Աժ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այդ նախագծով նախատեսվում է Էթիկայի հանձնաժողովին օժտել պատգամավորների բացակայության վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությամբ, որոշելու՝ պատգամավորի բացակայությունը հարգելի՞ է, թե՞ անհարգելի:
Բայց այս հարցն այս քառօրյայում դժվար թե քննարկվի, քանի որ նախագծի երկու համահեղինակներն էլ Հայաստանում չեն: Դավիթ Հովհաննիսյանը մասնակցում է՝ ԵԽ ԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովի, իսկ Արփինե Հովհաննիսյանը՝ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստին: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ էլ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մասնակցում է ԵԽ ԽՎ Մշակութային հարցերի հանձնաժողովի նիստին:
«Դժվար և ծանր է հայ պատգամավորների աշխատանքը, նրանք տնից-տեղից, հայրենի եզերքից կտրված, օտարության մեջ՝ ստիպված են պաշտպանել մեր երկրի ու նրա քաղաքացիների շահերը: Միակ սփոփանքը, թերևս, այն է, որ այդ ամենն աննկատ չի մնա»,- հավելում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում