Այս անգամ Իվանաշվիլին է ձեռնարկել սահմանադրական ուղղումներ

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական կոմիտեն մարտի 18-ին ձեռնամուխ Է եղել սահմանադրական ուղղումների քննարկմանը, որոնք վերաբերում են խորհրդարանի արձակման դեպքում նախագահի՝ միանձնյա նախարարների կաբինետ նշանակելու իրավունքի սահմանափակմանը, հաղորդում Է «Նովոստի Գրուզիա» գործակալությանը: Գործող իշխանությունները գնում են այս քայլին, քանի որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները կարող են փոխել Վրաստանի քաղաքական իրավիճակը, և նրանք փորձում են ապահովվագրել խորհրդարանական ընտրություններում իրենց տեղը:Այսպիսով, եթե անգամ նախագահ ընտրվի գործող «Վրացական երազանք» կոալիցիային ըդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ապա հնարավորություն չի ունենա ձեռք տալ ներկայիս կառավարությանը:Միջազգային պրակտիկայում ևս հաճախ է կրկնվում, երբ գործող ուժերը փորձում են սահմանադրական փոփոխություններ կատարել՝ ըստ իրենց քաղաքական շահերի:Վրաստանի գործող նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հենց ինքն էր նման նախաձեռնության հեղինակ, որով կրճատեց նախագահի լիազորությունները, որպեսզզի կարողանար երկիրը ղեկավարեր վարչապետիկարգավիճակով,սակայն իր իսկ կատարած փոփոխությունները շուռ եկան հենց իր դեմ:
Իսկ Իվանաշվիլու կոլաիցայի ձեռնարկած սահմանադրության ուղղումներով ենթադրվում Է նախագահին տրամադրել ցանկացած ժամանակ խորհրդարանն արձակելու իրավունք, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններից հետո վեց ամսվա ընթացքում եւ նախագահական ընտրություններին նախորդող կիսամյա ժամանակահատվածում, ինչն արգելվում Է Սահմանադրության գործող խմբագրությամբ: Դրա հետ մեկտեղ նախագահն իրավունք չի ունենա երկրի կառավարությունը պաշտոնաթող անել առանց խորհրդարանի համաձայնության:
Վարչապետի քաղաքական կոալիցիան («Վրացական երազանք») բավարար թվով ձայներ չունի սահմանադրական ուղղումներն ընդունելու համար, քանի որ դրանց հաստատման համար անհրաժեշտ Է պատգամավորների առնվազն երկու երրորդի (խորհրդարանում ներկայացված 150-ից շուրջ 100-ի) համաձայնությունը, մինչդեռ այսօրվա դրությամբ մեծամասնությունն ունի 83 մանդատ:
Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք խորհրդարանում 53 մանդատ ունեն, հայտարարել են, որ մտադիր չեն պաշտպանել սահմանադրական ուղղումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում