0.1 C
Yerevan

ՀՀ Ազգային ժողովը կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության խորացումը

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, շնորհավորելով Օլեքսանդր Պավլյուկին նշանակման կապակցությամբ’ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ նա հաջողությամբ կշարունակի Երևանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը’ ուղղված ԵԽ -ՀՀ գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը:

ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս առումով ԱԺ նախագահը կարևոր է համարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու ստանձնած պարտավորությունները:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարևորում է Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության խորացումը, ինչին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար’ պարոն Պավլյուկը կարևորել է ԵԽ-ՀՀ համագործակցության հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր, Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ 2013 թվականի մայիսի 16-ից ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչը նոր որակ կհաղորդի ԵԽ-ՀՀ փոխգործակցությանը:

Նրա խոսքով’ Հայաստանը ստացել է եզակի հնարավորություն դրսևորելու իր առաջնորդելու կարողությունները և հավատարմությունը եվրոպական արժեքներին: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի հետ արդյունավետ փոխգործակցությունը և համոզմունք է հայտնել, որ մայիսի 29-31-ը Երևանում անցկացվելիք ԵԽԽՎ Նախագահական կոմիտեի, Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերը մեծապես կնպաստեն ՀՀ Ազգային ժողովի և ԵԽԽՎ միջեւ համագործակցության խորացմանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...