Պարույր Հայրիկյանի ողջամիտ պահանջը
Նմանատիպ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանը պետական լիազոր մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահայտել իր դեմ իրականացվում մահափորձի իրական պատվիրատուին։
Պարույր Հայրիկյանը շարունակում է կարծել, որ իր դեմ իրականացված մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը կատարողներ են, իսկ իրական պատվիրատուները դեռևս պետք է բացահայտնվեն: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Բաղդասարյանը:
«Պարույր Արշավիրի Հայրիկյանը գտնում է, որ սույն քրեական գործով կալանավորված անձինք ընդամենն այս հրեշավոր հանցագործության, հանցագործություն, որն ուղղված էր ինչպես Պարույր Հայրիկյանի անձի, այնպես էլ՝ երկրի անվտանգության դեմ, փոքրագույն մասնիկն են, ինչպես նաև հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը՝ հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջում է. Ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին (պատվիրատուներին), որի (կամ որոնց) հանձնարարությամբ 2013 թվականի հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն՝ մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը’ ընթերցելով Պարույր Հայրիկյանի հայտարարությունը:
Լևոն Բաղդասարյանը միևնույն ժամանակ նշեց, որ իրենք հիմքեր չունեն չվստահելու նախաքննական մարմինների «պրոֆեսիոնալիզմին ու օպերատտիվությանը և կարծիք հայնեց, որ առաջիկա չորս ամսում նախաքննությունը կավարտվի և գործը կհանգուցալուծվի:
Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և այն հարցին, թե իր կարծիքով, որքանով նա կապ ունի գործի հետ, Պարույր Հայրիկյանի փաստաբանն ասաց. «Կալանավորված է, և նախաքննությունը գնում է»։
ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանն էլ նշեց, որ Պարույր Հայրիկյանի առողջության դեպի լավը չի գնում.«Կրակոցից ճզմվել է ներվային համակարգը, ոչ մի բժշկական կենտրոն չունի այնպիսի զինվածություն, որ համապատասխան բուժօգնություն ստանա: Առողջապահության նախարարության ցուցումով որոշվել է, որ նա բուժումը պետք է ստանա արտերկրում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում